Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մահացել է
21/3/2026 13:02

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մահացել է, լրատվամիջոցներին հայտնել են Արաբկիր ԲԿ–ից։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Արաբկիր բժշկական կենտրոն էր տեղափոխվել մեկ տարեկան երկու ամսական երեխա՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ։ Նրան ծեծի է ենթարկել խորթ մայրը։ Նա կալանավորվել է 2 ամսով։