Կրկին անգամ չենք ստացել քննիչի համապատասխան որոշումը

21/3/2026 16:23

Կրկին անգամ չենք ստացել քննիչի համապատասխան որոշումը Սամվել Կարապետյանի տեսաուղերձ հրապարակելու վերաբերյալ, ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով տեսանյութ։ «Լսելով, կրկին սպասելով Քննիչի որոշմանը: Հավանաբար փոստային ծառայության խնդիրն է, սպասենք երկուշաբթի օրվան: Պարզապես ևս մեկ անգամ ֆիքսենք, որ առկա են բոլոր հնարավորություններն այս ամենի փոխարեն պարզապես Սամվել Կարապետյանի ապօրինի քաղաքական հետապնդումը դադարեցնելու, կամ առնվազն տնային կալանքը վերացնելու հունվարից, փետրվարից, մարտից»,- նշել է Վարդևանյանը։ Նա նաև կոչ է արել դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը «Եկեք պարզապես դադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը։ Դրա լիազորություններն էլ, հնարավորություններն էլ, ամեն ինչն առկա են։ Չէ՞ որ մեզ իսկապես չարությանը, մարդասիրության դեֆիցիտին պետք է վերջ տալ։ Մարդասիրությունն էլ, իրավունքն էլ վստահաբար գերակալելու են»,- ասել է Արամ Վարդևանյանը։