Իսրայելը Թեհրանում խոցել է բալիստիկ հրթիռների արտադրամասերը

21/3/2026 18:45

Գիշերային հարվածների ընթացքում Իսրայելը Թեհրանում խոցել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բալիստիկ հրթիռների արտադրամասերը։ «Գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը, գործելով ՑԱԽԱԼ-ի ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա, լայնամասշտաբ հարված են հասցրել Թեհրանին։ Հարվածի թիրախ են դարձել իրանական վարչակարգի անվտանգության մարմիններին պատկանող այն օբյեկտները, որոնք օգտագործվում են բալիստիկ հրթիռների մշակման համար կրիտիկական նշանակություն ունեցող բաղադրիչների արտադրության մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ խոցվել են բալիստիկ հրթիռների բաղադրիչների արտադրության և մշակման համար օգտագործվող ԻՀՊԿ կենտրոնական համալիրը, հրթիռների արտադրության բաղադրիչների պահեստը և արդյունաբերական գոտին, ինչպես նաև Իրանի պաշտպանության նախարարության համալիրը, որը պատասխանատու է հրթիռային վառելիքի արտադրության համար: