Աշխարհը վերադառնում է մի փուլի, երբ չկար միջազգային իրավունք
21/3/2026 18:47

Աշխարհը վերադառնում է մի փուլի, երբ չկար միջազգային իրավունք, և ամեն ինչ վճռվում էր միայն ուժով: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք մեր պատմության մի փուլ, որը պարուրաձև, բայց մեզ հետ է վերադարձնում մի աշխարհ, որտեղ չկար ոչինչ: Ոչ մի միջազգային իրավունք, ոչ Վերսալյան համակարգ, ոչ Յալթայի համակարգ՝ ոչինչ: Այնտեղ, որտեղ ուժն է ճշմարտությունը: Իսկ մեզ մոտ, ինչպես գիտեք հայտնի ֆիլմի հայտնի հերոսի արտահայտությունից՝ «Աստված ուժի մեջ չէ, այլ ճշմարտության»»,- ասել է Լավրովը:
Նա հավելել է, որ դեռ Ռուսական կայսրության ժամանակներից կար գիտակցում, որ Ռուսաստանն ունի միայն երկու դաշնակից՝ բանակը և նավատորմը:
«Հիմա դրանք նաև օդատիեզերական ուժերն են (մենք չենք կարող դրանք անտեսել): Նաև մենք ունենք անօդաչու թռչող սարքերի նոր զորքեր: Այնպես որ, մեր դաշնակիցներն ավելի շատ կլինեն»,- եզրափակել է նա: