Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է ամերիկյան արտադրության անօդաչու ծովային սուզանավ
21/3/2026 18:51

Թուրքիայի Օրդու քաղաքի սևծովյան ափամերձ գոտում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության AEGIR անօդաչու ծովային սուզանավ:
Անօդաչուն գտել են տեղի բնակիչները, ովքեր այդ մասին հայտնել են իշխանություններին: Պարզվել է, որ դա ամերիկյան Sierra Nevada Corporation ընկերության կողմից մշակված AEGIR անօդաչու ծովային սարքն է:
Հետաքննության անցկացումից հետո ԱԾՍ-ն կոչնչացվի ափից 2 ծովային մղոն հեռավորության վրա:
Ենթադրվում է, որ անօդաչուն կարող էր օգտագործվել Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ և չպարզված պատճառներով հոսանքի միջոցով դուրս է բերվել թուրքական ափ: Ավելի վաղ Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել էին նաև պայթուցիկով լիցքավորված նմանատիպ այլ անօդաչու ծովային սարքեր: