Ուժեղ Հայաստսնում չի կարող լինել նման իրավիճակ
22/3/2026 14:16

Իրական ժողովրդավարությունում բարձրաստիճան պաշտոնատար անձը «գոռալով, մատ բարձրացնելով» չի կարող խոսել ոչ մեկի հետ: Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Մանկահասակ երեխայի ներկայությամբ կնոջ հետ այդպես խոսալը, երբ էթնիկ զտումներ տեսած մեր հայրենակիցներն իրենց արդար բողոքն են ներկայացնում, մեղմ ասած շատ ամոթ է:
Ուժեղ Հայաստսնում չի կարող լինել նման իրավիճակ: Ի դեպ նվազագույն մարդասիրության ճգնաժամը հենց այս ձևի է լինում, իրավունքի նսեմացումն այս ձևի է լինում: Բայց լուսաբացից առաջ միշտ էլ ամենամութն է լինում...»,-գրել է նա։