Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը
22/3/2026 17:49

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը Թբիլիսիի Սուրբ Երրորդություն եկեղեցում ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը։
Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։