Պետդեպը զգուշության կոչ է արել իր քաղաքացիներին
23/3/2026 12:27

ԱՄՆ Պետքարտուղարությունը դիմել է ամբողջ աշխարհում և կոնկրետ՝ Մերձավոր Արևելքում գտնվող իր քաղաքացիներին և հորդորել է զգոնություն ցուցաբերել՝ կապված անվտանգության սպառնալիքների մեծացման հետ:
«Պետքարտուղարությունը հորդորում է ամերիկացիներին ցուցաբերել առավելագույն զգուշություն և անպայման հետևել ԱՄՆ դեսպանատների ու հյուպատոսությունների տված ցուցումներին»,- նշված է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ ամերիկյան մի քանի դիվանագիտական ներկայացուցչություններ արդեն իսկ թիրախավորվել են, ընդ որում՝ ոչ միայն Մերձավոր Արևելքում։ Ըստ Պետդեպի՝ հարձակման վտանգի տակ են նաև ամերիկյան շահերը ներկայացնող այլ հաստատություններ։