Բռնագաղթը հրամցվում է իբրև «փախուստ»
23/3/2026 16:56

Շուրջ մեկ տարի անօրինակ շրջափակման արդյունքում հյուծված, այնուհետև լայնածավալ պատերազմի զոհ դարձած արցախցիների բռնագաղթը, ցավոք, ներիշխանական հարթությամբ ի սկզբանե հետևողականորեն անտեսվում և հրամցվում է իբրև իրենց մշտական բնակության վայրն ինքնակամ թողնել՝ «փախուստ»,- գրել է է Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը՝ անդրադառնալով նախօրեին Երևանի մետրոպոլիտենում տեղի ուենացածին, երբ Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տվել և բղավել 1993թ․ Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա, արցախցիներին անվանել «փախածներ»։
Ըստ նրա, անտեսվում է անգամ այն անհերքելի փաստը, որ այդ անհավասար պատերազմում զոհվել են ոչ միայն դիմադրություն ցուցաբերած զինուժի 129 զինվոր, այլև խաղաղ բնակիչներ՝ կանայք, երեխաներ և ծերեր (տվյալները անուններով և զորամասերով հրապարակված են կայքերում): Ադրբեջանական կողմը, ըստ իրենց պաշտոնական հայտարարության՝ ունեցել է ավելի մեծ կորուստներ՝ 192 զոհ:
«Ինչ խոսք, «փախչելու» և դրան արհեստականորեն սոսնձված «Արցախի հարցը փակված համարելու» թեզերի հիմքում դրված ենթաթեզերն աչքի են ընկնում ներքին տրամաբանության իսպառ բացակայությամբ, սակայն դրանց անդրադառնալը դեռևս իմաստազուրկ է, ուղղակի դրանք խիստ արժեքավոր նյութ են հետագա զարգացումների համատեքստում: Ընդգծենք միայն, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու արգելքը խորը հակասության մեջ է ՄԱԿ-ի կանոնադրության և դրան համապատասխան պետության էությունը ամրագրող միջազգային պայմանագրերի հետ ...»,- գրել է Գ.Դանիելյանը։