Ավտովթար` Երևան-Գյումրի ճանապարհին
24/3/2026 14:11

Այսօր՝ մարտի 24-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:30-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 27 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Ավտովթար-հրդեհի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։