Ես ողջունում եմ Լիբանանի ԱԳ նախարարի որոշումը

24/3/2026 17:08

Ես ողջունում եմ Լիբանանի արտաքին գործերի նախարարի որոշումը՝ Իրանի նորանշանակ դեսպանին Լիբանանից արտաքսելու վերաբերյալ։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը։ «Սա արդարացված և անհրաժեշտ քայլ է ընդդեմ այն պետության, որը պատասխանատու է Լիբանանի ինքնիշխանության խախտման, «Հեզբոլլահի» միջոցով երկրի անուղղակի օկուպացիայի և այն պատերազմի մեջ ներքաշելու համար: Մենք կոչ ենք անում Լիբանանի կառավարությանը ձեռնարկել գործնական և նշանակալի միջոցներ «Հեզբոլլահի» դեմ, որի ներկայացուցիչները դեռևս պաշտոնավարում են որպես նախարարներ նրա կազմում»,- ընգծել է նախարարը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիբանանը հրամայել է Իրանի նորանշանակ դեսպան Մոհամմադ Ռեզա Շիբանին լքել երկիրը մինչև մարտի 29-ը՝ որպես պատճառ նշելով Իրանի կողմից դիվանագիտական նորմերի խախտումները։