Ադրբեջանում ակնհայտորեն գոհ են ՀՀ իշխանությունից

25/3/2026 09:49

Եթե Արցախի թեման փակ է, ապա ինչո՞ւ է այն հանրային-քաղաքական դիսկուրսում անընդհատ հայտնվում քննարկումների կիզակետում,- «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է գրում․ «Թեև Ադրբեջանում ակնհայտորեն գոհ են ՀՀ իշխանության՝ Արցախի թեմայով հնչեցվող հավաստիացումներից, սակայն ակնկալիքներն անընդհատ աճելու են: Գնացող-եկող կառավարությունները կարող են Արցախի խնդրի վերաբերյալ տարբեր մոտեցումներ և սկզբունքներ որդեգրել, բարդացնել կամ թեթևացնել արցախցիների կյանքը, սակայն արցախցիների կամքին հակառակ՝ հարցը ջնջել պարզապես չեն կարող։ Ով այսօր փորձում է արդարացնել Արցախի հանձնումը, պարտությունն ու Արցախն ադրբեջանական հռչակելը, պատմության ամոթալի էջերում իր խարանն է արձանագրում»,-գրել է նա։