Ադրբեջանի տարածքով ՀՀ կուղարկվի ցորենի նոր խմբաքանակ

25/3/2026 10:40

Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի խմբաքանակ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Բեռը կուղարկվի 5 վագոնով՝ Բաքվի արվարձանում գտնվող Բալաջարի կայարանից։ Այնուհետև շարժակազմը Բյոյուկ-Քյասիկ կայարանով կուղևորվի Վրաստան, որտեղից էլ կուղղվի դեպի Հայաստան։ Հիշեցնենք, որ ռուսական ցորենի վերջին առաքումը Հայաստան՝ Ադրբեջանի տարանցմամբ, տեղի է ունեցել մարտի 19-ին. այդ ժամանակ ուղարկվել էր 488 տոննա բեռ։