Ոչ մի բանակցություն չի ընթանում․ Իրանի ԱԳՆ
25/3/2026 13:09

Մենք երեկ հստակ հասկացրել ենք, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև որևէ բանակցություն չի ընթանում,- India Today-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային և նշել, որ Իրանի դեմ մղվող 25-օրյա անօրինական պատերազմի ընթացքում նման շփումներ չեն եղել։
«Ինչպես տեսնում եք, մենք ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների աղետալի փորձ ունենք։ Ինը ամսվա ընթացքում մենք երկու անգամ հարձակման ենք ենթարկվել հենց այն պահին, երբ միջուկային խնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի մեջ էինք։ Սա դիվանագիտության դավաճանություն էր։ Այս ձևակերպումն այժմ շատ հայտնի է Իրանում, քանի որ դա պատահեց ոչ թե մեկ, այլ երկու անգամ։ Ուստի՝ ինչպե՞ս կարելի է վստահել ամերիկյան դիվանագիտությանը։ Մեր դիրքորոշումը նրանց հայտարարությունների վերաբերյալ միանգամայն հստակ է. այս պահին մեր քաջարի ուժերը կենտրոնացած են Իրանի տարածքն ու ինքնիշխանությունը այս դաժան ու անօրինական պատերազմից պաշտպանելու վրա»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։