Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել

25/3/2026 16:09

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով: Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության, ընդհանուր արժեքների և ժողովուրդների միջև առկա ամուր քաղաքակրթական կապերի վրա։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին շրջանում Հայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է առավել ակտիվ և բովանդակային հունով։ Կառուցողական և վստահելի երկխոսությունը, բարձրաստիճան փոխայցելություններն ու պարբերական շփումները նոր լիցք են հաղորդել մեր հարաբերություններին՝ ընդլայնելով համագործակցության օրակարգը քաղաքական, տնտեսական, պաշտպանական, գիտակրթական և մշակութային ոլորտներում։ Վստահ եմ, որ համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ կշարունակենք խորացնել մեր գործընկերությունն ինչպես երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, այնպես էլ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակում՝ ի նպաստ մեր երկրների բարգավաճման և տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդման։ Լիահույս եմ, որ պատիվ կունենամ Ձեզ հյուրընկալելու Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Ձեր այցը Երևան պատեհ առիթ է նաև հայտարարելու մեր երկու պետությունների միջև համագործակցությունը նոր՝ ռազմավարական մակարդակի բարձրացնելու մասին։ Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն, իսկ Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և կայուն առաջընթաց»։