Հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից․ Փաշինյան

25/3/2026 20:08

Հայրենասիրության այն մոդելը, որով մենք, ես՝ ինքս, ուրիշի վրա չեմ գցում, որով ապրում էինք, այդ հայրենասիրության մոդելը Խորհրդային միության Կոմունիստական կուսակցությունն է ստեղծել և Իոսիֆ Ստալինն ասել է՝ հայ ժողովուրդ, դուք պետք է այսպիսին լինեք,- Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը: «Մենք վերադառնում ենք մեր ինքնությանը, որը կապվում է մեր պետության հետ: Մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից: Մենք պետք է սա պարզ հասկանանք և սրա մասին է խոսքը: Մեր ինքնությունը մեր պետությունն է և իրական Հայաստանի գաղափարախոսությունների ժամանակ, ամեն անգամ հատուկ անդրադարձ եմ կատարում դրան»,- ասել է նա: