«Կանազ» մշակույթի տանը բռնկված հրդեհը մեկուսացվել է

25/3/2026 22:15

Կանազ մշակույթի տանը հրդեհաշիջում է իրականացնում ՓԾ 13 մարտական հաշվարկ: Փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր․ այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակը։ ««Կանազ» մշակույթի տան մոտ գտնվող 2 շենքերի բնակիչները տարհանվել են։ Այժմ հրդեհաշիջում է իրականացնում 13 մարտական հաշվարկ։ Փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր»,– լրագրողներին ասել է Նարեկ Սարգսյանը։ Ըստ նախնական տվյալների՝ Կանազ մշակույթի տանը բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Սարգսյանի խոսքով` շենքը գրեթե ամբողջությամբ այրվել է, հրդեհի պատճառների մասին դեռ վաղ է խոսել. «Բարդություն է առաջացել, քանի որ շենքն ունի բաղդադային հատված, որը շատ ավելի հեշտ է այրվում։ Այդ հատվածում այժմ նաև քանդման աշխատանքներ են իրականացվում»։