«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հուշագիր է ձեռք բերվել

26/3/2026 15:39

«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հուշագիր է ձեռք բերվել, և նախագիծը կարող է կյանքի կոչվել առաջիկա 4-5 տարվա ընթացքում՝ ստեղծելով բարձր թողունակությամբ և ավելի ուղիղ կապ թյուրքական աշխարհի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդյուլքադիր Ուրալօղլուն, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Ուրալօղլուն նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է դիտարկել որպես երթուղի, որը կմեծացնի թողունակությունը՝ արևելք-արևմուտք առկա տրանսպորտային կապերին զուգահեռ։ Նա ասել է, որ նախանշված երթուղին կսկսվի Արևելյան Թուրքիայի Կարս քաղաքից, կանցնի Իգդիրով և Դիլուջուով դեպի Ադրբեջանի Նախիջևան, կշարունակվի մոտ 43 կիլոմետր երկարությամբ «Զանգեզուրի միջանցքով» և այնուհետև կմիանա Ադրբեջանի հիմնական տարածքին։ Ուրալօղլուն նշել է, որ ադրբեջանական կողմում աշխատանքները մոտենում են ավարտին, մինչդեռ բուն «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հուշագիր է ձեռք բերվել, թեև այնտեղ շինարարությունը դեռ չի սկսվել։ «Հավատում եմ, որ աշխատանքները կմեկնարկեն առաջիկա ժամանակահատվածում՝ առանց մեծ հապաղման»,- ասել է նա։ Նախարարը հավելել է, որ Նախիջևանի կողմում կա 180 կիլոմետրոց հատված, որի մի մասը կարդիականացվի, իսկ մյուս մասը կկառուցվի նորովի։ Միևնույն ժամանակ, արդեն մեկնարկել և շարունակվում է Թուրքիայի 224 կիլոմետրոց հատվածի շինարարությունը։ «4-5 տարվա ընթացքում կյանքի կոչելով «Զանգեզուրի միջանցքը»՝ մենք, ըստ էության, կկառուցենք բարձր թողունակությամբ և ավելի ուղիղ միջանցք, որը կարող է հասնել թյուրքական աշխարհին»,- նշել է նա։