Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ ինչ միջադեպ է տեղի ունեցել

26/3/2026 18:35

Զոհված զինծառայողի եղբայր Արսեն Ղուկասյանը NEWS.am–ի հետ զրույցում պատմել է, ինչ միջադեպ է ԱԺ–ի դիմաց տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի և անհետ կորած զինծառայողների հարազատների միջև։ «Ինչպես երեկ, այնպես էլ այսօր, ԱԺ–ի դիմաց էինք և տարբեր պատգամավորների հարցեր էինք ուղղում։ Ալեն Սիմոնյանին էլ մոտեցան, հարց տվեցին։ Մարգարյան Միքայելը մոտեցավ, հարց էր ուզում տալ, Ալեն Սիմոնյանն ասաց՝ չեմ պատասխանում։ Ու էդպես բանավեճ սկսվեց։ Միկան ասաց՝ «թռնու՞մ ես, արա՛»։ Էդ խոսքի վրա, Ալեն ասեց՝ «արան հերդ ա»։ Հետո Արսեն Վարդանյանի հետ խոսակցության մեջ Ալեն Սիմոնյանը հայհոյեց Միկային»,–ասաց Արսեն Ղուկասյանը՝ նշելով, որ Ալեն Սիմոնյանն իր հասցեին էլ է հայհոյանք հնչեցրել այն բանից հետո, երբ փորձել է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Արսեն Ղուկասյանը նշեց, որ փոխադարձ հայհոյանքներ են հնչել։ Ղուկասյանի խոսքով, միջադեպից հետո Միկա Մարգարյանին և Արսեն Վարդանյանին բերման են ենթարկել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր հերթական միջադեպն է տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։