Սուրեն Պապիկյանը հանդիպել է գեներալ Վինսեն Ժիրոյի հետ
26/3/2026 19:38

Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում մարտի 26-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ։
Քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր։