Վարդենիսում 3 պահեստազորայիններ են դանակահարվել

26/3/2026 21:09

Վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի ողջ հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում են ՔԿ-ից Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Վարդենիսում այսօր 3 պահեստազորայիններ են դանակահարվել։