Պետական դավաճանության մեջ մեղադրվողն արդարացվել է
27/3/2026 16:09

Երևանի առաջին ատյանի դատարանն արդարացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանին, որին պետական դավաճանության մեղադրանք էր ներկայացվել։
ՀՀ գլխավոր դատախազությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ դատախազությունը մտադիր է բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հունիսի 20-ին ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և 424-րդ հոդվածի 1-ին մասով առերևույթ հանցանքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակցի կողմից լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու համար պայմաններ ստեղծելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելու դեպքի վերաբերյալ:
ԱԳՆ-ի աշխատակցին կալանավորել էին 2025–ի օգոստոսի 29-ին։ Այն ժամանակ նշվում էր, որ նա սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ և նրան փոխանցել կարևոր տեղեկություններ։