Միրզոյանը և Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

27/3/2026 18:42

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ․ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները։ Քննարկել են տարածաշրջանային և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր: