Գազանջատում Կապանում
27/3/2026 18:43

Հեղեղաջրերից վնասվել է վերգետնյա գազատար, ինչի պատճառով մարտի 27-ին ժամը 13։00-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գրիգոր Արզումանյան 2-րդ և 3-րդ նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը:
«Գազպոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
Հորդառատ անձրևների հետևանքով Սյունիքի տարածաշրջանի ճանապարհներին առաջացել են քարաթափումներ և այլ խոչընդոտներ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հորդորել է հեռու մնալ գետամերձ տարածքներից: