Իրանի հայ համայնքում զոհ կա

27/3/2026 18:45

Իրանում հայ համայնքն առաջին զոհն է ունեցել։ Իրանում գործող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը «Փաստինֆո»-ին հաղորդել է, որ մարտի 26-ին իր աշխատասենյակում զոհվել է Նոր Ջուղայի բնակիչ Հովհաննես Սիմոնյանը։ Նա զոհվել է ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով։