Տրոլեյբուսի վարորդը վրաերթի է ենթարկվել
27/3/2026 23:24

Այսօր՝ մարտի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Ռոման Ա․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ ժողովրդի հայտնի «Ձկան խանութի» խաչմերուկում, վրաերթի է ենթարկել թիվ 1 երթուղի սպասարկող տրոլեյբուսի վարորդին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Շտապօգնություն։ Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Վրաերթը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տրոլեյբուսի սնուցող էլեկտրական լարերից մեկը ընթացքում հանգույցից առանձնացել էր, և վարորդը իջել էր տրոլեյբուսից՝ որպեսզի այն միացնի։ Այդ ժամանակ «BMW»-ն վրաերթի է ենթարկել վարորդին։