Տասներկու ամերիկացի զինվnրական է վիրավnրվել Սաուդյան Արաբիայում

28/3/2026 10:20

Սաուդյան Արաբիայի արևելքում գտնվող «Փրինս Սուլթան» ավիաբազային Իրանի հասցրած հրթիռային հարվածի հետևանքով վիրավորվել է տասներկու ամերիկացի զինվորական, որտեղ տեղակայված է ԱՄՆ զինված ուժերի կոնտինգենտը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով սաուդյան և ամերիկյան պաշտոնյաներին: «Ուրբաթ օրը Սաուդյան Արաբիայի «Փրինս Սուլթան» ավիաբազային իրանական հարվածի հետևանքով տասներկու ամերիկացի զինծառայող վիրավորվել է։ Երկու զինծառայող համարվում է ծանր վիրավոր»,- ասված է հրապարակման մեջ: Պարբերականը նշում է, որ հարվածի պահին զինվորները գտնվել են շենքի ներսում: Հաղորդվում է նաև մի քանի լիցքավորող ինքնաթիռների վնասման մասին: Հղում անելով երկու պաշտոնյայի՝ Wall Street Journal-ը գրում է, որ հարվածի ընթացքում օգտագործվել է մեկ հրթիռ և մի քանի ԱԹՍ: Ավիաբազան գտնվում է Էլ-Խարջ կենտրոնական նահանգում՝ Էր-Ռիադից դեպի հարավ-արևելք: Այնտեղ է տեղակայված Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերի հիմնական կոնտինգենտը: Այն ծառայում է որպես լոգիստիկ և օպերատիվ հանգույց տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտների համար: Միևնույն ժամանակ, Իրանի զինված ուժերի գնահատմամբ, Մերձավոր Արևելքի հակամարտությունում ԱՄՆ-ն կորցրել է 600-ից 800 սպանված և մոտ 5,000 վիրավոր: