Փաշինյանն առաջիկայում կայցելի Ռուսաստան
28/3/2026 17:34

Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում նախատեսում է այցելել Ռուսաստան։
Շուտով գնալու եմ Ռուսաստան։ Մենք կապերը պահում ենք»,-ասաց Փաշինյանը՝ Երևանում քաղաքացիների հետ շփման ընթացքում՝ արձագանքելով քաղաքացիներից մեկի դիտարկմանը Ռուսաստանի հետ կապերի վերաբերյալ։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար բարեկամ երկիր է։
Ավելի վաղ՝ մարտի 23-ին, տեղի էր ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։
Զրուցակիցները քննարկել էին երկկողմ օրակարգի հարցեր և պայմանավորվել էին առաջիկայում քննարկումները շարունակել նաև հանդիպման ձևաչափով։