Փաշինյանի թիկնապահները եկեղեցում քաշքշել են երիտասարդին
29/3/2026 12:09
Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում, որտեղ Ծաղկազարդի պատարագի էր մասնակցում Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ, միջադեպ է տեղի ունեցել։
Մոտ 20 րոպե պատարագին մասնակցելուց հետո եկեղեցուց դուրս գալիս մի երիտասարդ փորձել է մոտենալ, սակայն Փաշինյանի թիկնապահները թույլ չեն տվել ու սկսել են քաշքշել նրան հենց եկեղեցու ներսում։ Ներկաները բուռն կերպով իրենց վրդովմունքն են արտահայտել կատարվածին։
«Ըտենց չնայես ինձ»,– ասել է քաղաքացին։