Պատերազմի յուրաքանչյուր ընդլայնում ձեռնտու է Իրանին
29/3/2026 13:51

Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի և Իսրայելի հիմնական զենքերը տեխնոլոգիաները և ավելի արդիական սպառազինությունն են,- գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Սակայն Իրանը նույնպես ունի զենքեր, և դրանցից հիմնականը աշխարհագրությունն ու ժամանակն են։ Լայնարձակ աշխարհագրությամբ ռազմական թատերաբեմում երկարատև պատերազմ մղելը, անկասկած, չի եղել ո՛չ ԱՄՆ-ի և ո՛չ էլ Իսրայելի նախնական ռազմավարական ծրագրերում։
Հետևաբար պատերազմի աշխարհագրության և տևողության յուրաքանչյուր ընդլայնում ձեռնտու է Իրանին, ինչ էլ Թեհրանում անում են այս պատերազմի սկզբից ի վեր։
«Շտապելը սատանայի գործ է» իրանական ասույթը լավագույնս է բնորոշում ժամանակի հանդեպ իրանցիների աշխարհայացքային մոտեցումը, իսկ այս պատերազմում Իրանի հակառակորդները ստիպված են շտապել»,- գրել է նա։