Մայրն ու 8-ամյա երեխան վրաերթի են ենթարկվել

29/3/2026 21:21

Այսօր՝ մարտի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում «Hyundai Kona» մակնիշի ավտոմեքենան Գողթ բնակավայրում՝ գլխավոր փողոցում, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Վթարի փաստով Ա․ Շահնազարյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունները։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են․ երեխան՝ 8 տարեկան, մայրը՝ 49 տարեկան։