ՆԳՆ-ն զգուշացնում է
30/3/2026 19:06

Պետք չէ օտար «iCloud» հաշիվները մուտքարգրել Ձեր բջջային հեռախոսներում․ այս մասին զգուշացնում են ՆԳՆ Կիբեռոստիկանությունից։
«Եթե հեռահաղորդակցման հավելվածների միջոցով («Telegram», «WhatsApp», «Viber» և այլն) տարբեր պատրվակներով Ձեզ առաջարկվում է Ձեր բջջային հեռախոսում (iPhone) մուտք գործել այլ անձի iCloud հաշվով՝ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉՎՍՏԱՀԵՔ։ Նման գործողության արդյունքում հանցագործները կարող են՝
հեռահար արգելափակել Ձեր բջջային հեռախոսը
զրկել Ձեզ սարքի հասանելիությունից
պահանջել գումար՝ սարքի ապաարգելափակելու դիմաց կամ կատարել այլ հանցագործություն Խուսափելու համար նման խաբեության զոհ դառնալուց՝
Երբեք մի մուտքագրեք ուրիշի iCloud հաշվի տվյալները Ձեր բջջային հեռախոսում
Երբեք մի կատարեք տեխնիկական քայլեր Ձեր անձնական սարքով՝ անհայտ անձանց ցուցումներով
Երբեք մի փոխանցեք մուտքի կոդեր, գաղտնաբառեր կամ Ձեր Apple ID/Icloud-ի հետ կապված որևէ տվյալ երրորդ անձանց Հիշեք՝ այս եղանակով հանցագործները փորձում են հասանելիություն ստանալ Ձեր սարքին կամ անձնական տվյալներին։
Եղեք զգոն և պաշտպանեք Ձեր անձնական տվյալները»։