Կառուցվող շենքից Հնդկաստանի քաղաքացի է ընկել և մահացել

30/3/2026 20:42

Այսօր՝ մարտի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում կառուցվող բնակելի շենքի 3-րդ հարկի տանիքից քաղաքացին վայր է ընկել և տեղում մահացել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 26-ամյա Ռավինդար Սինգհն է, ով մասնակցում էր «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ի կողմից Աշոտաբերդ թաղամասում իրականացվող շինարարական աշխատանքներին։ Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։