Խուզարկել են եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված եղբայրների բնակարանում
30/3/2026 21:43

Քիչ առաջ իրավապահները խուզարկություն են կատարել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված 18–ամյա եղբայրների բնակարանում․ այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է նրանց պաշտպան Վարդուհի Էլբակյանը, որը ևս ներկա է եղել խուզարկությանը։
«Դատարանի խուզարկության որոշումը Գևորգ Գևորգյանի հետ իբր նախօրոք մշակված պլանի հայտնաբերման համար է եղել։ Բացարձակապես ոչինչ չեն հայտնաբերել, ոչինչ»,– ասել է փաստաբանը։