Հրդեհ՝ Սիսիանում
31/3/2026 12:57

Մարտի 31-ին, ժամը 08։15-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիսիան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող խանութներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մթերային խանութում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:47-ին, մարվել՝ 09:17-ին: Այրվել են տնտեսական իրեր և սննդամթերք։
Հրդեհի հետևանքով մասամբ փլուզվել է միջնապատը և ձևախախտվել ճակատայիրն պատից մի հատված:
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։