Լիբանանում զnհերի թիվը գերազանցել է 1,268-ը
31/3/2026 19:16

Լիբանանում Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմի սկսվելուց ի վեր զոհերի թիվը գերազանցել է 1268-ը։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում հարձակումների հետևանքով զոհվել է 21 մարդ, վիրավորվել՝ 70-ը։
Մարտի 2-ից՝ հակամարտության սրվելուց ի վեր զոհվածների ընդհանուր թիվը հասել է 1268-ի, վիրավորների թիվը՝ 3750-ի։ Զոհվածների թվում են 125 երեխա և 88 կին։