Ռուսաստանն Ուկրաինային երկու ամիս ժամանակ է տվել Դոնբասից դուրս գալու համար
31/3/2026 19:21

Ռուսաստանն Ուկրաինային երկու ամիս ժամանակ է տվել Դոնբասից դուրս գալու համար, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ռուսաստանը ցանկանում է, և մեր գործընկերները հայտարարում են, որ նրանք պատկերացնում են պատերազմի ավարտը, երբ Ուկրաինան դուրս գա արևելքից։
Հիմա նրանք ամերիկացիներին նոր ժամկետներ են տալիս։ Ես զարմացած եմ. ինչպե՞ս կարող է որևէ մեկը հավատալ դրան։ Նրանք ասացին, որ Դոնբասը կգրավեն երկու ամսում։ Եվ այսպես, Ուկրաինան երկու ամիս ունի դուրս գալու համար։ Եվ եթե Ուկրաինան դուրս չգա երկու ամսվա ընթացքում, ապա Ռուսաստանը կգրավի Դոնբասը, և այդ դեպքում բանակցությունների պայմանները կլինեն այլ»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահը։