Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել

1/4/2026 10:19

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով։ «Հայաստանի Հանրապետության ասորական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով։ Այս տոնը խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը եւ ցանկանում եմ, որ այն ՀՀ քաղաքացի ասորիներին բերի ուրախություն, սեր եւ երջանկություն: Թող գալիք տարին ձեզ համար լինի արդյունավետ ձեռնարկների, հաջողությունների, լիության և բարեկեցության տարի: Հայաստանի Հանրապետության ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, Նաեւ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր աշխատանքով մեր պետության զարգացմանն ուղղված ձեր ջանքերի, աշխատանքի եւ արարման համար։ Շնորհավոր Հաբ-Նիսան։