Վարորդներն արդեն կարող են անցնել ամառային անվադողերի
1/4/2026 14:22

Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը գործող սահմանափակումն ավարտվել է, և այլևս պարտադիր չէ ձմեռային անվադողերով երթևեկելը։ Այս ժամանակահատվածը սահմանվել էր՝ հաշվի առնելով ձմռան ամիսներին եղանակային պայմաններն ու ճանապարհների սառցակալման ռիսկերը։
Նախատեսվող կարգավորումների համաձայն՝ տարվա տարբեր եղանակներին համապատասխան անվադողերի օգտագործումը միտված է բարձրացնելու ճանապարհային երթևեկության անվտանգությունը և նվազեցնելու ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։