Ուզում եմ երեխաս նկարվի, որ իմանա` ում օրոք է Ղարաբաղը հանձնվել

1/4/2026 18:30

Մոսկվայի հյուրանոցներից մեկում, որտեղ ժամանել էր Նիկոլ Փաշինյանը, նրան այնքան էլ ջերմ չեն դիմավորել։ Փաշինյանին է մոտեցել արցախցի մի տղամարդ, ով խնդրել է, որ Փաշինյանը նկարվի իր երեխայի հետ։ Նկարվելուց հետո նա դիմել է Փաշինյանին ասելով՝ «Գիտե՞ք ինչի՞ եմ ուզում, որ երեխան նկարվի, որպեսզի էս երեխեքը հիշեն, թե ում օրոք է Ղարաբաղը հանձնվել և եկեղեցին պառակտվել»։