Ոչ Աստանայի, ոչ էլ Երևանի հետ բանակցություններ ՌԴ-ն չի վարում

1/4/2026 18:31

ՌԴ-ն ոչ Աստանայի, ոչ էլ Երևանի հետ բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու շուրջ,- հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մարտի 30-ին Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտնել է, որ Մոսկվան ոչ Աստանայի, ոչ էլ Երևանի հետ բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու շուրջ»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե որքանով է երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցումը, ընդունելի ռուսական կողմի համար։ Զախարովան նաև նշել է, որ ռուսական ներդրումները հանրապետական երկաթուղային ենթակառուցվածքներում կազմել են ավելի քան 30 մլրդ ռուբլի: «Նաև կցանկանայի հիշեցնել, որ 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագրի ժամկետը կազմում է 30 տարի՝ ևս 10 տարով երկարաձգման հնարավորությամբ։ Եվ արդեն երկար տարիներ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պատասխանատվությամբ կատարում է այդ պայմանագրի դրույթները, իսկ ռուսական ներդրումները հանրապետական երկաթուղային ենթակառուցվածքներում կազմել են ավելի քան 30 մլրդ ռուբլի»,- հավելել է Զախարովան: