ՀՀ-ՌԴ հարաբերությունները չեն լինի հարցականի տակ ԵՄ-ի պատճառով
1/4/2026 21:11
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները երբեք չեն եղել և երբեք չեն լինի հարցականի տակ՝ ԵՄ-ի հետ Երևանի համագործակցության պատճառով։
«Այս համատեքստում Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները երբեք չեն եղել և երբեք չեն լինի հարցականի տակ, քանի որ, ինչպես արդեն ասացի, այդ կապերն ու հարաբերությունները շատ խոր են և անքննարկելի»,- ասել է նա։
Ի պատասխան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը գոհանում է այն ամենով, ինչն օգուտ է բերում հայ ժողովրդին․
«Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններին, սակայն Երևանը չի կարողանա միաժամանակ լինել երկու մաքսային միությունների անդամ»,։
Պուտինը նշել է, որ հույս ունի, որ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը ապագայում կհամագործակցեն։
«Մենք հասկանում ենք, որ ԵՄ և ԵԱՏՄ անդամակցությունը համատեղելի չէ։ Առայժմ ինչպիսի օրակարգ կա, բավարարում է և համատեղելի է»,- ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ եթե կգա պահը, որ չեն համատեղվի, Հայաստանի ժողովուրդն իր որոշումը կկայացնի։ Անշուշտ, դա չպետք է վնասի հայ-ռուսական հարաբերություններին։