Տղամարդը մեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և մահացել
1/4/2026 23:08

Այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 128,5 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 66-ամյա Նարսես Մ․-ն կորցրել է ինքնագացողությունը և իր վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայով բախվել կամրջի բետոնե արգելապատնեշներին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է վարորդի մահը։
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել տուժածին՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։