Մենք էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր ենք

2/4/2026 13:00

Պարզվել է՝ մենք էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր ենք։ Էներգառեսուրսը, առանց կառավարման, առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, երեկոյան գնում է՝ արևը, կառավարության նիստում ասել է Փաշինյանը։ «Ունենք այնքան ռեսուրս, որ ՀՀ-ն առանց չափազանցության կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր։ Կարող ենք ստեղծել իրավիճակ, երբ էլեկտրաէներգիա ներմուծելու անհրաժեշտություն չունենանք»,- նշել է նա։