Փակե՞նք եկեղեցու դռները, որ չխանգարեք

2/4/2026 17:55

Թաթար-մոնղոլական ժամանակների նման փակե՞նք եկեղեցու դռները, որ չգաք ու խանգարեք: Այս մասին «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած «Պետություն-եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ» լսումների ընթացքում ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Փոքր օրինակներից կարող ենք տեսնել, թե ինչպիսի վերաբերմունք ունենք մեր եկեղեցու նկատմամբ, խոսքը վերաբերվում է Ծաղկազարդի օրը տեղի ունեցած իրադարձությանն ու դրա իրավական հետևանքներին՝ քրեական հետապնդման տեսքով: Դավիթի հայտնի ձեռքի շարժումը, որը նշվում է, իրենք ինչ գիտեն, որ ուղղված էր Նիկոլ Փաշինյանին, ոչ թե անվտանգության աշխատակիցներին, որոնք ուղիղ միջամտություն են արել քաղաքացու նկատմամբ: Այդտեղ քաղաքացիները գտնվում էին միայն իրենց հոգևոր պահանջմունքները բավարարելու նպատակով, իսկ ի՞նչ նպատակ էր այդտեղ գտնվում Նիկոլ Փաշինյանը և նրան ուղեկցող մարդիկ: Ըստ Քննչական մարմնի՝ քաղաքական գործունեություն էր իրականացնում, սա ինքնին արդեն նշանակում է, որ քննչական մարմինը միջամտություն է իրականացնում: Այն հոդվածը, որը կրառվել է Դավիթի նկատմամբ՝ հենց դա է ենթադրում, որ հարգանքի բացակայություն է կրոնական տարածքների նկատմամբ: Միջադեպն առաջացել է անվտանգության աշխատակիցների հետ որոշակի անհամաձայնության հետևանքով, քաղաքացին՝ իրեն ներկայացված խնդրանքը չի ցանկացել բավարարի, չեմ գնահատում, թե ինչու, բայց պետությունը կարո՞ղ է մարդուն ստիպել աջ կամ ձախ կանգնել: Բացի դա, անընդհատ խոսվում է կազմակերպման մասին, բայց մենք ինչպե՞ս կարող ենք պատկերացնել, որ մարդիկ չիմանալով, թե ով ուր էր գալու և ինչ էր անելու, որևէ բան կազմակերպեին: Այնտեղ նաև մի ընդդիմադիր հայացքներով մարդ էին գտել, ասում են՝ կազմակերպիչն է, լավ է, որ 2-3-րդին չէին գտել, թե չէ կազմակերպիչների թիվը շատ ավելին կլիներ, ինչպե՞ս կարող է նա լինել կազմակերպիչ այն արարքի համար, որն իրավիճակային է ստացվել»,- նշել է նա: