ԱՄՆ դեսպանատունը կրկին զգուշացնում է
3/4/2026 09:59

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կրկին հիշեցնում է, որ ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի և վիզա ստանալու հետագա հնարավորություններից զրկման։
Միացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին։