Դավիթ Մինասյանին տեղափոխում են հիվանդանոց

3/4/2026 13:02

Դավիթ Մինասյանին Աբովյան ՔԿՀ-ից տեղափոխում են հիվանդանոց, լրացուցիչ կտեղեկացնեմ,- գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Ավելի վաղ նա գրել էր, որ Դավիթի վիճակը կրկին վատացել է: Հիմա Աբովյան ՔԿՀ-ում է։ Առավոտյան փաստաբանը հաղորդել էր, որ Դավիթ Մինասյանին տեղափոխել են Աբովյան ՔԿՀ։ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից պարզաբանել են, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը տեղափոխվում է «Աբովյան» ՔԿՀ, որպեսզի չընդհատվի նրա կրթությունը։ «Տեղափոխման հիմքում ընկած է անձի լավագույն շահը, հաշվի է առնվել ազատությունից զրկված անձի տարիքը և միջնակարգ կրթության շարունակականության ապահովման կարևորությունը»,- հայտնել են Քրեակատարողական ծառայությունից։