Տղամարդը հիվանդանոց գնալու ճանապարհին մահացել է

3/4/2026 13:15

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի Իսակովի պողոտայում, Երևանյան լճի հարևանությանը։ Ուղևորն ավտոմեքենայում վատացել և մահացել է։ Այս պահին նշված վայրում աշխատանքներ է իրականացնում ոստիկանությունը։ NEWS.am–ի տեղեկություններով քաղաքացին մեծահասակ տղամարդ էր, որին մեքենայով հիվանդանոց էին տեղափոխում։ Իսակովի պողոտայում Երևանյան լճից դեպի Հաղթանակի համուրջ տանող ուղղությունը այս դեպքի պատճառով ծանրաբեռնված է, խցանում է առաջացել։