Իրանի հետ չպատերազմnղ երկրների համար Հորմուզի նեղուցը բաց է

3/4/2026 16:36

Հորմուզի նեղուցը բաց է այն պետությունների համար, որոնք չեն պատերազմում Իրանի հետ,- ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Կահիրեում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավար Մոջթաբա Ֆերդոուսիպուրը: «Նեղուցը փակ է միայն ԱՄՆ-ի և Իսրայելի թշնամիների համար։ Օրինակ՝ այն բաց է ռուսական և չինական նավերի համար։ Մենք նաև թույլատրել ենք Պակիստանի 20 նավերի անցումը»,- ասել է Ֆերդոուսիպուրը։