ՀՀ իշխանությունների քաղաքականությունը արցախցիների նկատմամբ կոչվում է «մեղադրել զnհին»

3/4/2026 18:35

Արցախցիների նկատմամբ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը միջազգային տերմինաբանությամբ կոչվում է «Մեղադրել զոհին»,- այս մասին հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «2023 թվականին Արցախի կորուստից հետո Հայաստանի իշխանությունների նպատակն էր ամեն ձևով այդ ամենի մեջ մեղավոր գտնել։ Արցախը թողնել, փախչելու մեղադրանք հնչել է թե՛ ԱԺ նախագահի, թե՛ մետրոյում Նիկոլ Փաշինյանի կողմից։ «Երբ ամբողջությամբ մերկացվեց այդ քարոզչության քաղաքականությունը՝ տեսանք, թե ովքեր են կանգնած դրանց հետևում։ Այն իրականացվում է պետական իշխանությունների կողմից՝ անթաքույց կերպով և տարածվում է իշխանական մեդիառեսուրսներով և նրանց սպասարկող կեղծ և իրական օգտատերերի միջոցով»,- նշել է նա։